среда, 28 мая 2014 г.

Միրհավ

Ակսել Բակունցի օրոք եղել է հեղափոխություն, Ստալինյան ռեպրեսիաներ, որի հետևանքով էլ գրողը զոհվեց:Երբ նրան բանտարկեցին, նա կարծում էր, թե աքսորվելու է Սիբիր, բայց իրականում նրան պատրաստվում էին գնդակահարել: Բակունցի ստեղծագործությունները նման են նրանով, որ բոլորի մեջ էլ առկա են բազմաթիվ գույներ և համեմատություններ: «Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է»,-գրում է Բակունցի «Միրհավը» պատմվածքում։ Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը՝ լաջվարդ շապիկի մեջ, այստեղ է հենց պատմվածքի իմաստը, քանի որ այստեղ ենք իմանում, որ Դիլան դային դեռ սիրում էր այն աղջկան, որը ուրիշի հետ ամուսնացավ, և համեմատում էր իր կորցրած միրհավի հետ: «Միրհավ» ստեղծագործությունում առկա էին հիմնականում կարմիր, դեղին և կապույտ գույները: Կարմիրը խորհրդանշում է արյուն, կապույտը` երկինքը, իսկ դեղինը` աշնանային տերևները և արևը:«Սպիտակ ձին» պատմվածքում  Ցոլակը կապտավուն մորթով մի ձի էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։ Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին:Աղայի ձին: Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր՝ որպես չքնաղ տեսիլք։Սպիտակ ձին: Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Սրանք նկարագրություններ են։ Ըստ էս նկարագրությունների՝ կարող էիր բնութագրել ձիերին, նաև որոշել, թե որ ձին որ տեսակի մարդու խորհրդանիշն է։Հեղինակը ցանկանում էր ասել, որ սպիտակ ձին մարդկանց ազատատենչ մարդու կերպար է։ Նրան ոչինչ չի պահում, մահն անգամ ավելի լավ է, քան անազատությունը։ մարդիկ ցանկանում էին, որ գոնե այդ ձին փախչի, հրաշքի էին սպասում, բայց ձին ընկավ փշալարի վրա և սատկեց: Բակունցի գործերում առկա են բազմաթիվ գույներ , նկարագրելով ինչ որ դրվագ մեկ նախադասության մեջ կարելի է հանդիպել գույներ արտահայտող բառեր , որոնք կարդալիս անհնարին են  չզգալ և չպատկերացնել այդ գույների առկայությունը ստեղծագործության մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий