среда, 28 мая 2014 г.

Լավ քաղաքացի , վատ քաղաքացի

Մենք ապրեում ենք մի հասարակությունում որտեղ կան  բազմաթիվ մարդիկ իրաից տարբեր բնավուրություններով և մտածելակերպով ։ Հաճախ մենք կլսենք թե ինչպես են մարդիկ բողոքում երկրից թե լավը չի ապրել անհնար է և նմանատիպ այլ խոսակցություններ  ։ Սակայան այդ խոսալու փոխարեն մարդիկ կարող են գոնե փորձեն ինչ որ չափով փոխել իրենց կյանքը  կամ հասարակության մեջ ճահճացած այն մտածելակերպը թե ինչ որ բան  փոխել անհնար է , վատ կառավարություն ունենք և նրանցից է ամեն ինչ կախված ։ Բայց չեն ուզում գիտակցել որ նրանք են այդ ղեկավարներին ընտրել և իրենք ել կարող են փոխել նրանց ։ Համարյա բոլորը բողոքում են թե վատ կառավարիչներ են և վատ մարդիկ , սակայն իմ կարծիքով այն մարդիկ որ մենակ նստած բողոքում են հենց իրենք են վատ քաղաքացիներ ։ Մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել ամեն ինչից բողոքելը և դժգոհելը , մարդիկ վախենում են իրենց  դժգոհությունները արտահայտել հենց ղեկավարներին , իմ կարծիքով ամեն ինչ գալիս է հենց դրանից ։ Վատ քաղաքացիներ են այն մարդիկ օվքեր չեն ցանկանում պոխեն իրենց կյանքը և անընդհատ ասում են այս մարդը շատ վատնե , նա արաժանի չե ինչ որ բարձունքի հասնելուն կամ ինչ որ պաշտուն զբաղեցնելուն , արդեն դարձել է բնազդ բոլորի հանդեպ վատ տրամադրված լինելը , վատը կամենալը ։ Եթե մեր հասարակության անդամները սովորեն պայքարել իրենց ազատության , իրենց բարեկեցիկ ապագայի և առավելևս իրենց երեխանների ապագայի համար , չվախենան հրապարակային արտահայտել իրենց դժգոհությունները , մտահոգությունները այդ ժամանակ կարող ենք ասել որ մենք ամեն պահի կարող ենք պայքարել մեր երկրի և մեր ապագայի համար ։

Комментариев нет:

Отправить комментарий