четверг, 13 февраля 2014 г.

Գլոբալ տաքացում

Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Սկզբում, հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն, նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսներին եւ ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն, հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը որեւէ շոշափելի դերակատարում չի կարող ունենալ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաեւ, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ պրոցեսների եւ այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն եւ ավելի տարիների ընթացքում նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի ուսումնասիրության եւ այլն արդյունքում: Հիմք դրվեց գիտության նոր`«գեոմագնիսական դաշտի վարիացիաների եւ բարձր էներգիայի տիեզերական ճառագայթման ազդեցությունը Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության ու կյանքի էվոլյուցիայի վրա» եւ «գեոհնեաբանություն» ոլորտներին, որոնցում ստացված, գիտական ու կիրառական մեծ հետաքրքրություն ներկայացնող որոշ արդյունքներ կներկայացնենք քիչ ուշ: Գիտնականներն այսպես են բնորոշում այս երևույթը.«Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտին և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է » : ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են , որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0,6 0 ± 0,2 0 C , և որ « տաքացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է » , ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով , ինչպիսք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4) : Էլեկտրակայանների , ավտոմեքենաների , գործարանների և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տ ածխաթթու և ջերմոցային այլ գազեր : Պարարտանյութերի գոլորշիները , ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տ մեթան : Ի դեպ , նախաինդուստրիալ շրջանից ` 18-րդ դարի կեսերից սկսած , ջերմոցային գազերի համակենտրոնացումը 31 % -ից դարձել է 149 % : Վերոնշյալ պատճառներից բացի գիտնականների մի խումբ էլ պնդում է , որ գլոբալ տաքացումը առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով : Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է , որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ . , քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0 - ի է հավասար : Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հավաստմամբ ` Երկրի միջին ջերմաստիճանը 1990 - 2100 թթ .. ընթացքում 1,40 C-ից բարձրանալու է 5,80C : Ինչպես սպասվում է դա կբերի բազմաթիվ այլ կլիմայական փոփոխությունների ` ներառյալ Համաշխարային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը , մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխությանն ու բաշխմանը , ինչի հետևանքով կարող են հաճախակիանալ բնական աղետները ` ջրհեղեղը , երաշտը , փոթորիկը և այլն : Բացի այդ կցածրանա գյուղատնտեսական բերքատվության տոկոսը , կանհետանան մի շարք կենսաբանական տեսակներ : Ի՞նչ են առաջարկում գիտնականները Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը , և անհրաժեշտ է անհապաղ ինչոր միջոցներ ձեռնարկել ` այդ ցուցանիշն իջեցնելու համար : Եթե չի կարելի կանխել ջերմոցային գազերի արտանետումները , ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց , ինչի շնորհիվ հնարավոր կլինի դրանք դուրս հանել երկրի մթնոլորտից : Աստղագետ Ռոջեր Անցելն առաջարկում է երկիր մոլկորակի շուրջ տեղադրել 60 սմ դիամետրանոց և մի քանի գրամանոց միլիոնավոր ոսպնյակներ , որոնց միջոցով հնարավոր կլինի ցրել արևվի ճառագայթները : Անցելը համոզված է , որ դա կհանգեցնի արևային ճառագայթման ցածրացմանը : Մեկ այլ գիտնական առաջարկում է մեր մոլորակը շրջապատել մանր մասնիկների կամ տիեզերանավերի օղակով ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստվերել արևադաևձային գոտիները և այդ կերպ մեղմել կլիման: Արտացոլող մասնիկները կարելի է ստանալ Երկրի , Լուսնի կամ աստղակերպերի վրայի լեռնային մշակումներից : Ի դեպ , այս նախագծի շրջանակներում տիեզերանավերի արտադրման դեպքում ծախսվելու է 500 մլրդ , իսկ մասնիկների ` մինչև 200 տրիլիոն դոլար : Կլիմայագետ ՈՒոլլաս Բրոկեռն առաջարկում է փուչիկների և ինքաթիռների օգնությանբ ստրատոսֆերայում ցրիվ տալ ծծումբի մասնիկներ , որոնք այդ մակարդակի վրա կմնան մոտ երկու տարի : Այդ նախագիծը գնահատվում է 50 մլրդ դոլար : Առաջարկվում է նաև հատուկ սարքավորումների միջոցով ծովի ջրից աղային գոլորշիներ ստանալ և դրանք վերածել նատրիում քլորով հագեցած ամենաիսկական ամպերի , որոնց ստվերում Երկիր մոլորակի մոկորակը կթաքնվի արևից : Մեկ ուրիշ գիտնական առաջարկում է ջրային հատվածներում ստեղծել սպիտակ մակերեսով կամ պլաստիկական զանգվածով պատված լողացող արհեստական կղզիակներ ` Երկիր թափանցող արևային ճառագայթումն արտացոլելու համար: Այս մտահաղացումները երբեմն ֆանաստիկ են թվում , բայց վաղ թե ուշ դրանցից շատերը կարող են պիտանի լինեն : Իսկ Virgin Earth Challeng ընկերությունը մրցույթ է հայտարարել , որի ընթացքում կհաղթի այն անհատը կամ խումբը , ով կներկայացնի ամենակոմերցիոն և կենսունակ նախագիծը ` Երկրի մթնոլորտից ջերմոցային գազերը հեռացնելու համար : Նա , ով կդադարեցնի գլոբալ տաքացումը կստանա 25 մլն դոլար : Հարկ է նշել , որ մասնակիցները չպետք է առաջարկեն արտանետումների վերացման այսպիսի միջոցներ , ինչպիսիք են էլեկտրակայանների և գործարանների փակումը : Մեթոդ , որի մասին վաղուց են մտածում : Ի՞նչ անել գլոբալ տաքացումը կանգնեցնելու համար Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ . դեկտեմբերին ընդունված Կիոտոի պայմանագիրն է : Ստորագրելով այն ` մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ . նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները 5.2 % - ով : Հնդկաստանը և Չինաստանը կտրականապես հրաժարվեցին իրենց վրա որևէ պարտականություն վերցնել , իսկ ահա Ճապոնիան , Կանադան և Եվրամիության երկրները պարտավորվեցին կրճատել արտանետումները 6-8 % -ով : Իսկ այն երկրները , որոնց արտանետումները կգերազանցեն սահմանված նորման , կարող են լրացուցիչ իրավունք գնել հարևան երկրներից , որոնց արտանետումները ցածր են որոշված քվոտայից : Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնությունը և նախագահ Ջորջ Բուշը հրաժարվեցին վավերացնել Կիոտոյի պայմանագիրը , թեև ԱՄՆ-ն համարվում է ամենաշատ էներգիա օգտագործող երկրներից մեկը : Սպիտակ Տանը նշեցին , որ Կիոտոյի պայմանագրին միանալն ամերիկյան տնտեսության համար կարժենա 5 մլն աշխատատեղերի կորուստ , իսկ Բուշը դեն է բոլոր այն համաձայնագրերին , որոնց հետևանքով նույնիսկ մեկ ամերիկացին կզրկվի աշխատանքից : Բացի այդ Սպիտակ Տան մամլո քարտուղար Սքոթ Մաքլելանը հայտարարել է , որ գլոբալ տաքացման և մարդու գործունեության միջև տեղի ունեցող պատճառահետևանքային կապը ապացուցված չէ : Այնուամենայնիվ , գլոբալ տաքացման համար պատասխանատու են ոչ միայն միավորումներն ու կազմակերպությունները , այլև անհատները : Ավտոսիրահարների կողմից այրված կամ ավիաճանապարհորդների կողմից վատնված յուրաքանչյուր լիտր բենզինը կամ կերոսինը մարդկությունը քայլ առ քայլ մոտեցնում է աղետի : Մարդկանց կողմից արտահանվող նավթի գրեթե կեսը օգտագործում է բենզինի կամ կերոսինի արտադրման համար : Իսկ որքան պողպատ , այլումին , պլաստմասսա է պահանջվում ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրության համար : Այս ֆոնին ծովային և երկաթուղային փոխադրամիջոցները զիջում են իրենց դիրքերը : Իսկ քաղաքային հասարակական փոխադրանիջոցների ուղեվարձը բազմաթիվ երկրներում այնքան է թանկացել , որ մարդիկ ստիպված են լինում գնել անձնական ավտոմեքենաներ : Այսօր գիտնականները փորձում են բնական գազից ջրածնային վառելիք ստանալ : Նրանք հավատում են , որ 1 դար անց բոլոր փոխադրամիջոցները կաշխատեն միայն այդ վառելիքով , և մարդկությունը վերջապես կձերփազատվի բնաջնջման սպառնացող վտանգից : Թեև բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը գտնում է , որ մարդկության փրկությունը կախված է Տիեզերքում ապրելու համար նոր մոլորակներ գտնելու հնարավորությունից միայն :

Комментариев нет:

Отправить комментарий