Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա (իսպ.՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան ևԱտլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։Պետական կրոնը. Քրիստոնեություն. կաթոլիզմը Իսպանիայի հիմնական կրոնն է և չնայած այն այլևս չունի պաշտոնական կարգավիճակ, կաթոլիզմ են դասավանդում բոլոր դպրոցներում և կրթական հաստատություններում, չնայած, որ մեծ թիվ են կազմում մուսուլման ուսանողները։ 2009-ի հուլիսին պաշտոնական հարցումներից պարզ դարձավ, որ երկրի 73%-ը կաթոլիկ են, 2.1%-ը այլ կրոնի և մոտ 22%-ը ոչ մի կրոնի չեն դավանում, որոնցից 7.3% աթեիստ են։ Իսպանացիների մեծ մասը չեն մասնակցում կրոնական ծիսակատարություններին։Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Տարածքով Իսպանիան Եվրոպական Միության տարածքով երկրորդ մեծ երկիրն է` Ֆրանսիայից հետո:Լեռները և գետերը
Աշխարհամասային Իսպանիան լեռնային երկիր է, հիմնված բարձր գոտում և բազմաթիվ լեռնաշղթաներով։ Պիրենեյան լեռներից հետո հիմնական լեռնաշղթաներն են Կորդիլերրա Կանտրաբիցա, Սիստեմա Իբերիցո, Սիստեմա Սենտռալ, Մոնտես դե Տոլեդո, Սիեռա Մորենա և Սիստեմա Պենիբետիցո, որոնց ամենաբարձր գագաթը 3,478 մ Մուլհակեն լեռն է, տեղակայված Սիերա Նևադայում, իսկ Իսպանիայի ամենաբարձր գագաթը դա Տեյդեն է, 3,718 մետր բարձրությամբ, որը գործող հրաբուխ է Կանարյան կղզիներում։
Իսպանիայում հոսում են մի քանի խոշոր գետեր ինչպիսիք են Տախոն, Էբրոն, Դուերոն, Գուանդիանան և Գվադալքվիվերը։
Կլիմանfile:
Իսպանիան կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների համաձայն իրենց աշխարհագրական դիրքի և օրորգրաֆիկ պայմանների.
Միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, որը համաձայն Köppen կլիմայի դասակարգման բաժանվում է երկում մասի Csa և Csb.
Կիսաչոր կլիմա (Bsh, Bsk), տեղակայված է հարավ արևելյան քարրորդում հատկապես Մուսիա մարզում և Էբրո հարթավայրում, ի տարբերություն միջերկրածովային կլիմայի միայն ամռանն է լինում չոր։
Օվկիանոսային կլիմա (Cfb), տեղակայված է երկրի հյուսիում, հատկապես Բասկերի երկրում, Աստուրասում, Կանտաբրիայում և մասամբ Գալիսիայում։ ի տարբերություն միջերկրածովային կլիմայի ամառային և ձմեռային եղանակը կապված է օվկիանոսից, իսկ եղանակային երաշտներ չկան։
Բացի այս հիմնական գոտիներից կան նաև ենթագոտիներ ինչպիսին են Ալպյան կլիման Պիրենեյան լեռնաշղթայում և Սիեռա Նևադայում և տիպիկ մերձարևադարձային կլիմա Կանարյան կղզիներում։Իսպանիայի տնտեսությունը կապիտալիստական բազմաճյուղային տնտեսություն է իր ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում քսաներորդն է, իսկ Եվրամիության՝ մեջ հինգերորդը, Եվրագոտում` չորրորդը։
Աջակենտրոնական կառավարության տարիներին Իսպանիան իրեն լավ դրսևորեց և միացավ Եվրագոտուն 1999 թվականին։ Գործազրկության մակարդակը 7.6% էր 2006 հոկտեմբերին, մինչդեռ Եվրոպական շատ երկրներում գործազրկության մակարդակը 90 ականներին 20% էր։ Իսպանիայի տնտեսության թույլ կողմն է բարձր արժեզրկման մակարդակը,մեծ ստվերային տնտեսությունը, և կրթական ցածր մակարդակը։
Սակայն անշարժ գույքի վրա հիմնված փուչիկը, որը սկսվեց ձևավորվել դեռ 1997-ից պայմանավորված տոկոսադրույքների ցածր մակարդակով և ներգաղթի բարձր ցուցանիշով 2008-ին բերեց գործազրկության մակարդակի արագ տեմպերով աճին և տնտեսական աճի թուլացման։ 2009 մայիսին գործազրկության մակարդակը հասավ 18.7% (37% երիտասարդության համար).Մինչև ներկայիս ճգնաժամը Իսպանիան իր խոշորագույն գործընկերների հետ ուներ զրոյական տնտեսական աճ։ Փաստացի երկիրը ստեղծել էր կես անգամ ավելի նոր աշխատատեղ վերջին 5 տարիների ընթացքում, որը մինգամից կորցրեց։ Իսպանիայի տնտեսությունը մինչև վերջին ժամանակները համարվում էր ԵՄ ամենազարգացող տնտեսություններից մեկը, ներգրավելով մեծ չափով օտարերկրյա ներդրումներ։
Ըստ գերմանական Die Welt-պարբերականի հաշվարկների, Իսպանիան 2011-ին իր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով կանցնի Գերմանիային։ Սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը ներկայումս ցածր է ԵՄ միջին մակարդակից ԱՄՆ $29,875, դառնալով երկրորդ ամենացածրը արևմտյան Եվրոպայում Պորտուգալիայից հետո։Ներկայիս ճգնաժամի հինական պատճառ է նաև անձնական ծախսերի աճը անձնական եկամուտների նույն մակարդակին մնալու պայմաններում. որպես օրինակ անշարժ գույքի գները այնպիսի բարձր մակարդակի վրա են, որ հիպոթեքային պարտքը ավելի բարձր տեմպով է աճում քան սեփականատերերի եկամուտները։
2008/2009 տնտեսական ճգնաժամը մեծ հետք թողեց Իսպանիայի տնտեսության վրա, մասնավորապես անշարժ գույքի շուկայի։ Բարեբախտաբար իսպանական բանկերը կարողացան դիմակայել ճգնաժամին ԱՄՆ-ի և Բրիտանական գործընկերների շնորհիվ և վարում էին կոշտ ֆինանսական գործունեություն։ Իսպանիայի ֆինանսական չինովնիկները դեռ չէին մոռացել բանկային ճգնաժամը 1979 և 1993 թվականներին։
Եվրոպական հանձնաժողովի կանխատեսումներով Իսպանիա մուտք կգործեր 2008-2009 թթ ճգնաժամը 2008-ի վերջերին։ Ըստ Իսպանիայի ֆինանսների նախարարի դա Իսպանիայի ամենամեծ ճգնաժմն էր վերջին կես դարի ընթացքում։
Զբոսաշրջություն
Վերջին չորս տասնամյակի ընթացքում զբոսաշրջությունը Իսպանիայում վերելք ապրեց և աշխարհում գրավում է երկրորդ տեղը, այն գնահատվում է 40 միլիարդ եվրո, կազմում էր ՀՆԱ-ի մոտ 5%-ը 2006-ին։ Ներկայումս Իսպանիայի կլիման, պատմական և մշակույթային հուշարձանները, նրա աշխարհագրական դիրքը միասին վերցված Իսպանիան դարձնում են տուրիստների համար գրավիչ երկիր, բերելով երկրին կայուն տնտեսական աճ և մեծ թվով աշխատատեղեր։ Իսպանիայում հյուրանոցների վարկանշմանը ավելի խստապահանջ են մոտենում քան եվրոպական մյուս երկրներին, ըստ այդմ գները ավելի բարձր են։
Էներգետիկա
Իսպանիան էներգիայի արտադրության առաջատար երկրներից մեկն է։ 2010-ին Իսպանիան դարձավ արևևյին էներգիա արտադրող առաջատար երկիրը առաջ անցնելով Միացյալ Նահանգներից, կառուցելով գերհզոր էներգիայի գործարան Ալվալդո I-ը Ալվալդոյի մոտակայքում։ Իսպանիան նաև քամու էներգիայի հիմնական արտադրողն է Եվրոպայում։ 2010-ին քամու տուրբիններով գեներացվել է 42,976 ԳՎ/ժ էներգիա, որը կազմում է իսպանիայի ամբող արտադրանքի 16.4%-ը։ 2010-ի Նոյեմբերի 9-ին քամու էներգիան ակնթարթորեն հասավ իր գագաթնակետին,ծածկելով կղզու պահանջարկի 53%-ը և արտադրում էր այնքան էներգիա, որը կարտադրեին 14 ատոմային էներգո կայաններ։ Իսպանիայում էներգիա ստանում են նաև ՀԷԿ-երի և ծովային կայանների միջոցով։
Комментариев нет:
Отправить комментарий