суббота, 31 мая 2014 г.

Քաղաքական կոզմնորոշման խնդիրը 16 - 17րդ դարերը (Իսրայել Օրի և Հովսեփ Էմին)

Իսրայել Օրի


Հայաստանի ազատագրության խնդրով 1677–ին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679–ի դեկտեմբերին մեկնել էԿոստանդնուպոլիս։ Պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680–ի վերջինս անցել է Վենետիկ1683–ին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և1688-95 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։
1698-ին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախՀայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
1698–ի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699–ին ուղևորել Հայաստան։ Հայաստանում և Վրաստանում իրադրությունը լրիվ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գիորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայելի Օրու ձեռնարկմանը։ Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայելի Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարելՍյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայելի Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայելի Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Օրու օգնական։
1699–ի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայելի Օրին և Միսակ վարդապետը մշակել ու 1700–ի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էրՌուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը։ Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանի ազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայելի Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի դքսի և ավստրական կայսեր մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։ Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայելի Օրին 1701–ին մեկնել է Մոսկվա։Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ քրիստոնյա Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայելի Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25-հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան, որտեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայելի Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայելի Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701–ի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայելի Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702–ի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն շվեդական պատերազմից հետո։ 1703–ին Իսրայելի Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը։ Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայելի Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։ Դեպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704–ին Իսրայելի Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պարսից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706–ին վերադարձել Ռուսաստան։ Պետրոս Մեծը նույնպես գրել է համանման դիմում, Իսրայելի Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707–ին ուղարկելՊարսկաստան։ Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայելի Օրին 1708–ի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Չնայած Իսրայելի Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709–ին Իսրայել Օրուն հաջողվել է տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711–ը։ Այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայոց կաթողիկոսԱղեքսանդր Ա Ջուղայեցի, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի, հայ մելիքների և անդրկովկասյան այլ գործիչների հետ, որոնց նպատակն էր ազատագրական շարժման հրահրումը, ընդհանուր ճակատի և հայկական միացյալ զորական ուժերի ստեղծումը։ Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայելի Օրին 1711–ին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։


Հովսեփ Էմին


1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտիկոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։
1759 թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թ. մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։
1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել, մահացել ու թաղվել է Կալկաթայում։